Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակներում: Ամանորի նախօրեին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, Բանկն իրականացրեց շուրջ 50մլն ՀՀ դրամի չափով գումարի վերադարձ թվով 1716 հաճախորդի:
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր սկսած 9.75% տարեկան տոկոսադրույքից, մինչև 40մլն ՀՀ դրամի չափով, առավելագույնը 15 տարի ժամկետով, ընդ որում առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի: Վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն: Գործում են շահավետ պայմաններ վարկը այլ բանկից Արդշինբանկ տեղափոխելու դեպքում:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv և https://goo.gl/4QXUze կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով: