News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը ջանում է նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից նոր առաջարկներ է սպասում՝ երեքշաբթի խորհրդարանի կողմից միությունից դուրս գալու նրա ծրագրին չաջակցելուց հետո: Այս մասին չորեքշաբթի ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա հայտարարությունը հեռարձակել է N-TV հեռուստաալիքը:

«Ենթադրում ենք, որ բրիտանական կողմը հիմա պետք է ասի, թե ինչ է լինելու հետո: Վարչապետը դա արդեն ներկայացրել է»,- նշել է կանցլերը: «Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը, որն ամեն դեպքում կլինի: Հենց այս պատճառով մենք կշարունակենք աշխատել կանոնակարգված դուրս գալու ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Մերկելի խոսքով՝ Գերմանիան տարբեր սցենարների է պատրաստվել, այդ թվում՝ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Սրա հետ կապված Գերմանիայում ընդունված օրենքների փաթեթը հինգշաբթի կդառնա Բունդեսթագի նիստի թեման, նշել է Մերկելը: «Մենք բանակցությունների համար դեռեւս ժամանակ ունենք, բայց սպասում ենք, թե ինչ է առաջարկելու բրիտանացի վարչապետը»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջ է եկել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի համաձայնագրի վավերացման անհրաժեշտություն. փոխարտգործնախարար
Առաջ է եկել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի համաձայնագրի վավերացման անհրաժեշտություն...
ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը...
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ