News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խոսքի ազատության հարցում հետընթաց, վախ  է նկատվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով, ապրիլ-մայիսի քաղաքական իրադարձություններից հետո հետընթացը սկսվեց այն բանից հետո, երբ  Հայաստանի ներկայիս վարչապետը որոշ լրատվամիջոցների  «հակապետական գործունեության» մեջ մեղադրեց, իսկ երկրորդ փուլը դարձավ իրավապահների կողմից Yerevan.today-ի եւ NEWS.am-ի խմբագրություններ այցելելը:

«Եթե հայտարարություններ են հնչում այն մասին, որ հակապետական գործունեություն  է իրականացվում, ապա պետք է ասել, թե կոնկրետ ում նկատի ունեն: Եթե դա տեղի չի ունենում, ապա կարելի է այդ տեղեկատվությունը որպես բոլոր ԶԼՄ-ներին ուղղված հայտարարություն ընկալել», - ասաց նա:

Սեյրանյանն ընդգծեց, որ դա, ըստ երեւույթին, կատարվում է ողջ լրատվական դաշտը վախի մեջ պահելու համար, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը իրական մարտահրավերներից շեղելու համար: «Բոլորը հասկանում են, որ հունվարի 14-ից հետո Հայաստանում կենսագործունեության ցանկացած բնագավառի պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխանությունը: Եթե ընտրություններից առաջ քարոզչությունն իրականացվում էր ՀՀԿ-ի դեմ եւ նրանց մեղադրվում էին բոլոր «մեղքերի» մեջ, ապա այժմ ամեն ինչում մեղավոր են լրատվամիջոցները՞»,-հավելեց նա:

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը, որպես թերթի նախկին խմբագիր, պետք է հասկանա լրատվամիջոցների աշխատանքի կարեւորությունը եւ օգնի զարգացնել այդ ոլորտը եւ ոչ թե սահմանափակի նրա գործունեությունը: «Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, ինքն էլ սիրում էր կուլիսային հետաքննություններ իրականացնել, իսկ այժմ նա դժգոհ է այն հանգամանքից, որ ԶԼՄ-ները իր անձնական կյանքի մասին տեղեկություններ են հրապարակում:

Լրատվամիջոցներն աշխատում են այն տեղեկատվության հետ, որը հետաքրքիր է լսարանին եւ ոչ մի տեղ գրված չէ, որ քաղաքական գործիչների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների մասով սահմանափակումներ կան», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ երկրում լրատվական դաշտի 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին կամ ներկայիս իշխանություններին ընդդիմադիր ուժերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ