News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարան են ներկայացրել ավելի քան 1,5 տասնյակ տեսանյութեր: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ նյութերի աղբյուրը համացանցն է, եւ բոլոր նյութերը լայն հանրությանը հասանելի են: Տեսանյութերը վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին եւ գաղտնալսումների հրապարակված ձայնագրություններին: Դատական նիստի ժամանակ նյութերը չեն ուսումնասիրվել, սակայն դատավորը խոստացել է դրանք նայել իր աշխատասենյակում: Մարտի 1-ին վերաբերող նկարահանումները վկայում են այն մասին, որ Երեւանի որոշ հատվածներում հանրահավաքները խաղաղ չեն եղել: «Խոսքն այն մասին չէ, որ հանրահավաքները փետրվարին խաղաղ չէին կամ ամբողջ քաղաքում խաղաղ չէին: Խոսքն այն մասին է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում հանրահավաքները խաղաղ բնույթ չեն ունեցել»,- պարզաբանեց փաստաբանը: Նյութերի մի մասը վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդար դատավարության իրականացման իրավունքին:

Պետության նախկին ղեկավարին մեղսագրվող 301 հոդվածի վերաբերյալ փաստաբանը նշեց, որ եթե դատարանը հոդվածը հակասահմանադրական ճանաչի, նա ազատ է չկիրառելու կամ անգամ ՍԴ դիմելու:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին 17:30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ