News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք չենք պատկերացնում լուրջ բարեփոխումներ եւ հետագա զարգացում գիտության եւ կրթության բնագավառներում՝ առանց խոշոր ֆինանսական ներդրումների: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին, որը մտահոգություն է հայտնել Հայրապետյանի հայտարարությունների կապակցությամբ:

Ըստ Հայրապետյանի, հաշվի առնելով առկա իրողությունները, բյուջեն կրճատվել է, բայց իրենք չեն պատրաստվում համակերպվել այդ փաստի հետ: «Ես կպայքարեմ, եւ ես վստահ եմ, որ դուք եւս ինձ հետ կպայքարեք, որպեսզի կրթական ոլորտին մեծ ուշադրություն դարձվի՝ պետական ​​բյուջեից միջոցներ հատկացնելու ձեւով, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման ճանապարհով: Այդ նպատակով հարկավոր է համապատասխան օրենսդրական պայմաններ ստեղծել», - պարզ աբանել էխորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ