News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից է ազատվել աշխատանքից, եւ սա միայն սկիզբն է։ Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների  580 աշխատակից ծանուցվել է կառուցվածքային բարեփոխումների եւ դրա հետ կապված հնարավոր կրճատումների մասին։

«Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա», - նշեց Անանյանը։

Նրա փոխանցմամբ՝ ամեն աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ Ընդ որում, 2 ամսվա ընթացքում գնահատվել է 580 աշխատակիցներից յուրաքանչյուրի կարողությունները։

«Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի եւ լավագույնի միջեւ։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,–հավելեց ՊԵԿ նախագահը։

Ավելի վաղ NEWS.am-ը իր տեղեկություններով հայտնել էր, որ ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։  Նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատվել աշխատանքից։

Նրանց ուղարկելեն  աշխատանքից ազատման հրամանները եւ վերջնահաշվարկները։

Նշենք, որ աշխատանքից ազատվածները հիմնականում ՊԵԿ տեսուչներ են։

ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
ՀԾԿՀ-ն իր նիստում որոշեց նախազգուշացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
Հարկ է նշել, որ վերոնշյալ խախտումները վերաբերում են երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող նոր համակարգերի կառուցման աշխատանքներին…
«Երեւանտրանս»-ը եւ «Ձեւավորում»-ը ազատվեցին Երեւանի բյուջե շահաբաժիններ չվճարելու համար տոկոսների վճարումից
Վիճակը վատ կառավարման հետեւանք է, դրա համար նոր քաղաքապետի առաջին քայլերից մեկը այդ ընկերությունների ղեկավար կազմի փոփոխությունն է եղել...
«Լիդիան Արմենիա»-ն նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ
Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները...
«Փաստ». Գույքահարկը զգալիորեն կբարձրանա. ում վրա է տարածվելու
Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է նաեւ գործարար հատվածի վրա...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Ինչպես է տրվելու վարորդական իրավունքի վկայականը
Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն...