ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 486.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.14 դրամ (նվազել է 1.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.18 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 244.04 դրամ, ոսկի՝ 20,249.48 դրամ, պլատին՝ 12,546.41 դրամ: