News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
413.06
EUR
398.31
RUB
7.14
Տեսնել լրահոսը


Ես մի քիչ ավելի սուր եմ տանում մշակույթի նախարարության խնդիրը, որովհետեւ մշակույթը Հայաստանի ամենամրցունակ բրենդն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի օպտիմալացման խնդրին, որի հետեւանքով Մշակույթի նախարարությունը որպես առանձին գերատեսչություն վերանում է:

Նա նշեց, որ միգուցե մշակույթի նախարարները չեն կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը. «Մշակույթի նախարարի աշխատանքը դարձել էր այս կամ այն հանգուցյալ մտավորականի «պանիխիդայի» մենյու կազմելը: Միգուցե սա է պատճառը, որ թյուր ընկալում կա, թե արդյոք պետք է մշակույթի նախարարությունը: Երբ կգա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, մենք հարցեր կտանք կառավարությանը, կստանանք պատասխանները եւ ըստ այդմ կորոշենք մեր անելիքը»,- ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ