News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը Իսրայելին զգուշացրել է Չինաստանից ներդրումների հետ կապված անհանգստության մասին՝ հիմնվելով կիբեռանվտանգության խնդիրների եւ Իսրայելի դաշնակիցների կողմից հետախուզական տվյալների փոխանակումը սահմանափակելու հեռանկարի վրա՝ տեղեկացնում է Reuters-ը։

Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել, որպեսզի զսպի չինական երկու խոշորագույն ընկերությունների՝ Huwaei Technologies Cos Ltd-ի եւ ZTE Corp-ի ներթափանցումը շուկա՝ դրանք համարելով լրտեսական սպառնալիքներ։ Երկու ընկերություններն էլ հերքում են նման նպատակների առկայությունը։ Huwaei-ի եւ ZTE-ի հետաքրքրությունը Իսրայելի հանդեպ անհանգստացրել է ԱՄՆ-ին։

ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դեն Բրուիլեթի խոսքով, Իսրայել այցի ժամանակ ինքը հայտնել է այն փորձի եւ խնդիրների մասին, որոնց ԱՄՆ-ը բախվել է Չինաստանից ներդրումներ կատարելիս։

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հանդիպումից հետո նշել է, որ ամերիկացի փոխնախարարը որոշ մտահոգություններ է հայտնել Իսրայելի Պետությունում կատարվող ներդրումների մասին։

Չինական ներդրումների մասին Իսրայելի կողմից այլ մեկնաբանություններ չեն եղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ