News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ միացյալ ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ այցի ժամանակ պետք է փոխանցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գրած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը, հայտնում է Yonhap-ը:

Գործակալության տեղեկություններով՝ էմիսարը ուղերձը կփոխանցի ուրբաթ Վաշինգթոնում բանակցությունների ժամանակ: Նամակի բովանդակությունը չի հստակեցվում:

Երեքշաբթի CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ անցյալ հանգստյան օրերին Սպիտակ տան ղեկավարը Կիմ Չեն Ընին ուղերձ էր ուղարկել:

The Wall Street Journal պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայից դեսպանորդը Վաշինգթոն կժամանի հինգշաբթի երեկոյան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ ԱՄՆ ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ պատմության մեջ երկրորդ հանդիպման անցկացման հնարավորության մասին բանակցությունների նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ