News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստորագրել է օրենք՝ այն պետծառայողներին փոխհատուցման վճարի մասին, որոնք աշխատավարձ չեն ստանում կառավարության աշխատակազմի աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ТАСС- ը:

Օրենքի տեքստը չի սահմանում վճարումների ճշգրիտ չափը, այլ պարզապես նշում է «կառավարության աշխատանքի կասեցման հետեւանքով տուժած դաշնային եւ մյուս պետական ​​պաշտոնյաներին փոխհատուցում տրամադրվելու» անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ այս նախաձեռնությունը հաստատել էին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ:

2018թ․-ի դեկտեմբերի 22-ից ի վեր ԱՄՆ-ում մասամբ կասեցվել է կառավարության գործունեությունը՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Պետական ​​ապարատի քառորդ մասը մնացել է առանց ֆինանսավորման․ ինը նախարարություն՝ 800 հազար աշխատակցով, որոնցից 380 հազարը ուղարկվել է անվճար արձակուրդի: Մնացածն արդեն 26 օր է, ինչ շարունակում են աշխատել առանց աշխատավարձի:

Դրա պատճառը Կոնգրեսում հանրապետականների ​​եւ դեմոկրատների ջանքերի ձախողումն էր՝ բյուջեի պարամետրերի վերաբերյալ համաձայնության գալու հարցում: Հիմնական տարաձայնությունը Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման հարցը է: Թրամփը պնդում է այդ  նպատակով 5,7 միլիարդ դոլար հատկացնել: Դեմոկրատները պատրաստ են հաստատել միայն 1,3 միլիարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ