News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արեւմուտքում օրերս տեղի է ունեցել միջադեպ՝ հայ տաքսիստի եւ նրա ուղեւորների միջեւ:

Երիտասարդ զույգը գիշերը մոտեցել է Կռիլատսկի շրջանի առեւտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսիների կայանատեղուն, որպեսզի տաքսիով հասնեն մի երկու թաղամաս այն կողմ գտնվող իրենց տուն։ Ուղեւորները սկզբում համաձայնեցրել են գինը տաքսու վարորդի հետ, բայց հետո նա մտափոխվել է եւ խնդրել նախապես պայմանավորված չափից ավելի մեծ գումար վճարել:

Արդյունքում, նրանց միջեւ լեզվակռիվ է սկսել, ապա տաքսիստը նստել է մեքենան եւ քշեց: Քսան մետր անցնելով՝ մարդը որոշել է վերադառնալ ուղեւորների մոտ:

«Դուրս գալով մեքենայից՝ վարորդը դուրս է բերել տրավմատիկ ատրճանակը եւ կրակ բացել զույգի ուղղությամբ: Նրանք նետվել են փախչելու՝ փորձելով թաքնվել: Բարեբախտաբար, տաքսիստը վրիպել է: Մի քանի վայրկյանից նա վերադարձել է մեքենա եւ հեռացել», - գրում է «Комсомольская правда»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի Արեւմտյան վարչական շրջանի ներքին գործերի վարչության սեփական աղբյուրները:

Ավելի ուշ, մայրաքաղաքային  ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին: Պարզվել է, որ նա մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ժամանակավորապես գրանցված Հայաստանի 48-ամյա քաղաքացի է: Վարորդն ունեցել էր տրավմատիկ ատրճանակ ունենալու թույլտվություն:

Ներկայումս տաքսու վարորդի նկատմամբ «Խուլիգանություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ