News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 17-ին, անցկացնում է այս տարվա իր երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող:

Օրակարգում է մասնավորապես, Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Արմփաուեր փակ բաժնետիրական ընկերության և Ռենկո Ս.Պ.Ա.-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին հավանություն տալու մասին, Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին, 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խոր. մ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին, նաեւ Կարեն Սարուխանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Ղալումյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցերը:

Վերջիններս ընտրվել են ԱԺ պատգամավոր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Ամենաշատ