News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք պետք է գնանք կարծրատիպերից հրաժարվելու ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում օրենքները պարզապես չեն գործի: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին:

Զոհրաբյանի խոսքով՝ քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումն արգելող համապատասխան օրենքների ընդունումից հետո իրավիճակը հաճախ չի փոխվել, քանի որ քաղաքացիները հրաժարվում են օգնության համար պետությանը դիմել: «Մենք պետք է նաեւ ակտիվորեն ներգրավենք հասարակական հատվածին եւս, որպեսզի կոտրենք այն կարծրատիպերը, որ հանրության շրջանում կան»,- պարզաբանեց թեկնածուն՝ հավելելով, որ 6-րդ գումարման խորհրդարանում լսումների ժամանակ դեպք է եղել, երբ հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, ըստ էության, սկսեց արդարացնել ընտանիքում բռնության կիրառումը, ինչն ուղղակի անթույլատրելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ