News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 գերիներ, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ մեկը Ռուսաստանի հայազգի քաղաքացի է: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով  ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

Նրա խոսքով՝ հայերից մեկի՝ Կարեն Ղազարյանի ճակատագիրը, որն ադրբեջանական գերության մեջ է, բավականին լայն հանրային արձագանք է ստացել: «Բայց եթե ասեմ, որ այս հարցում որեւէ լուրջ լծակ ունենք, դա անկեղծ չի լինի: Այս հարցերում ավելորդ պոպուլիզմը հաճախ հանգեցնում է գործի բարդացման»,- պարզաբանեց Զոհրաբյանը՝ հավաստիացնելով, որ ինքը հարցերը լուծելու փորձ ունի՝ առանց ավելորդ իրարանցման:

Ընդ որում՝ թեկնածուն նշեց, որ անհետ կորածների հարցերով նրանք երեք թվի են տիրապետում: Այպիսով, ՊՆ տվյալներով՝ հայկական կողմից անհետ կորել է մոտ 320 մարդ:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է իր զեկույցը եւ այն հիմնվում է տվյալ կառույցին ներկայացված դիմումների քանակի վրա: Նրանց տվյալներով հայկական կողմից անհետ կորածների թիվը մոտ 400 է: Իր հերթին, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, որի հետ ես արդեն երկար ժամանակ աշխատում եմ, հայտարարում է, որ մեր կողմից անհետ կորածների թիվը հասնում է 900-ի»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ կհետեւի իրավիճակի զարգացմանը՝ անկախ նրանից կդառնա Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ