Միջազգային կոնվենցիայի համաձայն՝ պետության քաղաքացին, անկախ հանգամանքից՝ այն ճանաչված է, թե ոչ, իրավունք ունի մասնակցելու եվրոպական կրթական ծրագրերին: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների հարցերով միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակտիվ համագործակցության հարցին:
Զոհրաբյանը հավաստիացրեց, որ հիմա իրենք այս կոնվենցիան փորձում են իրականացնել ԵԽԽՎ-ում, որպեսզի այն Ղարաբաղի բնակիչների համար մեռելածին չլինի: