News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարությունը ձեւավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը: Մենք կգնանք այդ ճանապարհով, կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, իսկ 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք մինչեւ վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մի բան ակնհայտ է, որ նախարրությունների թիվը կրճատվելու է եւ ուղղակի այս գործընթացը պետք է տանել մաքսիմալ սահուն, անցնցում եւ կանխատեսելի ճանապարհով:

«Այդ պատճառով կգնանք այսպիսի ճանապարհային քարտեզով»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ է դրել կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12: Փաստաթուղն այժմ քննարկումների փուլում է պատկան գերատեսչությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ