News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մտադիր է նոր կանոններ ներմուծել, ըստ որոնց զինվորականները ստուգելու են ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն ստացած պոտենցիալ ներգաղթյալներին: Այս մասին գրում է The Washington Post- ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ ստուգումները կվերաբերեն ոչ միայն օտարերկրացիներին, այլեւ ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այլ երկրի քաղաքացիների հետ ամուսնացել են կամ ովքեր ունեն երկքաղաքացիություն ունեցող ազգականներ: Նախարարությունը գտնում է, որ դա կնվազեցնի ահաբեկչության կամ լրտեսության հետ կապված նորակոչիկների թիվը:

Պարբերականը հավելել է, որ նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն մինչեւ փետրվարի 15-ը, հաղորդում է Gazeta -ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ