News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքը վնասել է կրտսեր որդու՝ 12-ամյա Բերոնի հետ խաղալու ժամանակ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ բացատրելով անցյալ շաբաթ  Թրամփի աջ դաստակին հայտնված սպեղանու հայտնվելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ առաջնորդի ձեռքին նկատված սպեղանին տեղական լրատվամիջոցներին առիթ էր տվել Թրամփի առողջության վերաբերյալ տարբեր շահարկումների համար, որը մեկ տարի առաջ էր ամբողջական բուժզննում անցել: Սանդերսը լրագրողներին խնդրել է չմտահոգվել նախագահի ինքնազգացողության համար եւ բացատրել է, որ խոսքը վերաբերում է սովորական քերծվածքին: «Նախագահն ուրախանում եւ խաղում էր Բերոնի հետ, այդ ժամանակ էլ նա քերծել է ձեռքը»,- ասել է նա:

Սանդերսը նաեւ հայտնել է, որ Թրամփն առաջիկայում ամենամյա բուժզննում կանցնի, որի արդյունքները կհրապարակվեն: Նա չի հստակեցրել բուժզննման օրը:

Բուժզննումները ԱՄՆ ղեկավարների համար սովորական պրակտիկա են դարձել 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից (1969-1974): Դրանց ժամանակ ստուգվում են տեսողությունը, լսողությունը, քթաըմպանի, վահանաձեւ գեղձի, թոքերի, սրտի, մաշկածածկույթի, կերակրափողի, մկանների, ոսկորների վիճակը, ինչպես նաեւ գլխուղեղի գործունեությունը:

2018 թվականի հունվարին վերջին Թրամփի բուժզննման արդյունքներով՝ բժիշկները ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել, այլ միայն նշել են ավելորդ քաշի առկայության մասին: Նախագահը 190 սմ հասակի պարագայում կշռել է 108 կգ, իսկ բժիշկները նրան խորհուրդ են տվել «5-7 կգ-ով նիհարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ