News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի որոշմամբ հավանություն տվեց ՀՀ Կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի եւ Ռենկո Ս․Պ․Ա-ի միջեւ կնքված Շրջանակային Համաձայնագրին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի ֆինանսավորումը կառուցապատողին հասանելի դառնալու համար, հետեւաբար ծրագրի փաստացի գործընթացն սկսելու հրատապությամբ:

Նշվում է, որ 2015թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Կառավարության եւ Renco SpA ընկերության միջեւ կնքվել է Փոխըմբռնման Հուշագիր Երեւան քաղաքի տարածքում՝ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ ի գործող ՋԷԿ-ի հարեւանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ: Հիմք ընդունելով նշված Հուշագիրը՝ 2017թ. ապրիլի 27-ին ՀՀ Կառավարության, Renco SpA-ի եւ Արմփաուեր ՓԲԸ-ի («Կառուցապատող») կնքվել է Ծրագրի վերաբերյալ Շրջանակային Համաձայնագիր: 

Զեյնալյանի խոսքով, այս պայմանագիրը ստորագրվելուց հետո ֆինանսավորումը հասանելի կդառնա կառուցապատողին եւ այն կսկսի 250 մգվ հզորությամբ ՋԷԿ-ի շինարարությունը:

Իր հերթին էներգետիկ ենթակառուցվածքների, բնական պաշարների նախարարի պաշտոնակատար գարեգին Բաղրամյանը նշեց, որ այս պայմանագրով Հայաստանի շահերը պաշտպանված են. «Տարեկան մինչեւ 6,4 մլն դոլարի խնայողություն ունեցանք մեր էներգետիկ համակարգի համար: Եթե նայենք 20-25 տարվա կտրվածքով, շուրջ 160 մլն դոլար պետությունը կշահի: Ընկերությունն արդեն համապատասխան ֆինանսական երաշխիքներ է ներկայացրել բանկին եւ դիմել է կառուցման եւ արտադրության լիցենզիա ստանալու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքներն սկսելուն պես կստեղծվի շուրջ 1200 աշխատատեղ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երբ կայանը պատրաստ լինի եւս 230-250 աշխատատեղ կստեղծվի շատ բարձր աշխատավարձով:

Նշենք, որ Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն դոլար։ Շինարարությունը կտեւի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն Կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու եւ որակավորում ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ