News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ենթակա չէ վերակառուցման: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց  Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Նրա խոսքերով, այնտեղ օդափոխություն չկա, չկա նորմալ խմելու ջուր, սարսափելի գարշահոտություն է տիրում: «Գուցե զուտ ֆինանսական տեսանկյունից շահավետ կլինի նոր բանտ կառուցել: Թանգարանի գաղափարը շատ հետաքրքիր է: Տա Աստված, այնտեղ բանտարկյալներն այնքան քիչ լինեն, որքան հիմա, իսկ մնացած կալանավորներին կկարողանանք բաժանել այս տիպի մնացած տասը հաստատությունների վրա», - ասաց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ