News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ  բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն  տեղեկություններին՝ համաձայն որոնց Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է իրենից էլ հարցրեք»: Ճշտող հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գեւորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ...: Սիրելի բարեկամներ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից որեւէ բան չունեմ ավելացնելու ոչ պակասացնելու: Ձեզ ամենայն բարիք եւ հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ