News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես տպավորված եմ Հայաստանի նորընտիր խորհրդարանում անցկացվող քննարկումների որակով եւ ոճով: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքերով, մի քանի օր շարունակ հատուկ ելույթ չի ունեցել, եւ հաճույքով կարող է նշել, որ 7-րդ գումարման խորհրդարանական քննարկումների որակը, ոճը եւ տրամաբանությունը զգալիորեն տարբերվում են Հայաստանի բոլոր նախկին խորհրդարանների քննարկումներից: «Կարծում եմ` ոճն ու որակը կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը աշխատում է, քանի որ նախորդ խորհրդարանների տխուր ավանդույթներից մեկն այն էր, որ նիստը սկսվելուց 15-20 րոպե անց, դահլիճում մնում էր լավագույն դեպքում  20 հոգի: Սա միայն նշանակում է, որ բոլորը շահագրգռված են, որ երկիրը իսկապես դառնա խորհրդարանական հանրապետություն», - ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ