News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղուց հասունացել է շփման գծում պաշտպանության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը՝ սկսած պաշտպանության գծի ինժեներական համակարգից: Հունվարի 17-ին ԱԺ նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե կարելի՞ է արդյոք սահմանին պատանի ժամկետայիններին փոխարինել ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներով:

Քոչարյանի խոսքով՝ այս համակարգը ամրապնդման եւ վերադասավորումների առումով որոշ փոփոխության կարիք ունի: «Մենք պետք է փոխենք սահմանին ծառայության սկզբունքները եւ պայմանները: Ես այս մասին մշտապես հրապարակայնորեն ասել եմ: Ես այս մասին ասել եմ նաեւ իմ ընկերներին, եւ ընդդեմ արտահայտած միայն մի փաստարկ է եղել, որ այդ տեսակի բարեփոխումների անցկացման համար մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք: Բայց կարծում եմ, որ նման հնարավորություն կարելի է գտնել այս հարցը մեկ այլ՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ քննարկման ճանապարհով: Այդ բարեփոխումները թույլ կտան ապահովել նաեւ որոշ տնտեսական արդյունք»,- պարզաբանեց Անդրանիկ Քոչարյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ եթե այս խնդիրը լուծվի, ապա կարելի է լուծել նաեւ ժողովրդագրության հարցը, ինչպես նաեւ բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որոնք կարող են տեղերում պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների անդամների ապրելու համար: Իսկ սա, իր հերթին, կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ