News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայից մի հայ, 28-ամյա Գրիգոր Սարգսյանը, որը հայտնի է «Մաեստրո» մականվամբ, կասկածվում է Եվրոպայի 100-ից ավելի խաղացողների մասնակցությամբ պայմանագրային թենիսի խաղերի կազմակերպման սինդիկատի ղեկավար լինելու մեջ:

Անցյալ շաբաթ բազմաթիվ թենիսիստներ, որոնք չեն պատկանում թենիսի էլիտային, հարցաքննության են կանչվել Ֆրանսիա՝ պայմանագրային խաղերին մասնակցելու կասկածանքով: Քննիչների խոսքերով, Սարգսյանը մի քանի եվրո է վճարել, որպեսզի  տարբեր մարդիկ փոքր խաղադրույքներ կատարեն:

Հարցաքննված թենիսիստներից մեկը խոստովանել է, որ ինքը Սարգսյանի պատվերով 20 պայմանագրային հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ թենիսիստներ՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սլովակիայից եւ Բուլղարիայից: Միացյալ Նահանգներից, Չիլիից եւ Եգիպտոսից խաղացողները եւ մենեջերները եւս կհարցաքննվեն: Համաձայն ոստիկանության, 100-ից ավելի թենիսիստներ են աշխատել սինդիկատի օգտին՝  ստանալով 500-ից 3000 եվրո:

Սարգսյանն անցյալ տարվա հունիսին ձերբակալվեց Բելգիայում. նրան մեղադրանք է առաջադրվել պայմանագրային խաղեր կազմակերպելու եւ  արդյունքները նենգափոխելու համար:

Ինչպես Associated Press-ն է գրում, դեռեւս պարզ չէ՝ բելգիացի սինդիկատը կապված է եղել անցյալ շաբաթ Իսպանիայում ձերբակալված հանցախմբի հետ՝ կազմված հիմնականում հայերից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ