News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, նախորդ հայտարարությունների միտումը պահպանելով, այդուհանդերձ, նոր տարրեր է պարունակում: Այս մասին նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով երեկվա հանդիպման արդյունքները:

Դավիթ Բաբայանը, միաժամանակ, նշեց, որ իրականում նոր տարրերը լավ մոռացված հինն են, որոնք քանիցս հայտնվել են հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր փուլերում:

Ինչպես եւ նախկինում, հայտարարության մեջ ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Շատ հետաքրքիր ձեւակերպում է կոնկրետ քայլերի եւ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, ոչ լուծմանը կամ կարգավորմանը: Սա ենթադրում է երկարատեւ գործողություն եւ համարժեքություն, հանրությունները պետք է հասկանան, որ խաղաղությանն այլընտրանք չկա, անցյալին վերադարձ չկա, չպետք է լինեն պարտվողներ եւ հաղթողներ, պետք է լինի ընդհանուր հայտարար: Սա հատկապես արդիական է այն պատճառով, որ վերջին 3 տասնամյակներին Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է հայատյաց քաղաքականությունը: Մյուս կողմից՝ կոնկրետ քայլերը ենթադրում են բոլոր կողմերի երկխոսություն, այսինքն՝ վերադարձ բանակցությունների լիարժեք ձեւաչափին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կողմեր են առաջին հերթին Ադրբեջանը եւ Արցախը, այնուհետեւ Հայաստանը, որը չէր կարող անտարբեր մնալ Արցախի ճակատագրի հանդեպ:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված տնտեսական նախագծերին, ապա Արցախի իշխանությունները այդ հնարավորության մասին բազմիցս խոսել են: «Պաշտոնական Ստեփանակերտը շատ անգամ է համագործակցություն առաջարկել ջրային պաշարների մի մասի փոխանակման ոլորտում, սակայն Բաքուն հրաժարվել է»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը:

Սակայն, շարունակեց նա, լավագույնի հույս ունենալով՝ չի կարելի իրականությունը մոռանալ, իսկ այն այնպիսին է, որ Ադրբեջանը մի բան է ասում, իսկ անում է այլ բան: «Շատ քաղաքագետներ սիրում են բերել Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակը: Այո, հիմա այս երկրները լավ հարաբերություններ ունեն, բայց դրա համար պահանջվեցին երկու համաշխարհային պատերազմներ եւ Գերմանիայի ջախջախումը, սա կամավոր ընտրություն չէր: Այնպես որ, այս պահին իրավիճակներն անհամեմատելի են»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ