News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Բանակի խնդիրները, որոնք չէին լուծում նախորդ իշխանությունները, չեն լուծում նաեւ նրանք, ովեքեր այժմ են գտնվում իշխանության: Հունվարի 17-ին «Նոյան տապան» գործակալության «Քննարկում» խորագրի եթերում ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի իրական ռեզերվի բացակայությունը շատ մասնագետների մոտ անհանգստություն է առաջացնում, սակայն տվյալ հարցի լուծման տեսանկյունից իշխանությունների կողմից ոչ մի գործողություն չի նկատվում:

«Միակ ռեզերվը «Երկրապահ» կազմակերպությունն էր, որը սպառազինության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ուներ, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր, սակայն հիմա դա էլ չկա:  Երկարատեւ պատերազմում Ադրբեջանին դիմակայելու համար հարկավոր է պրոֆեսիոնալ ռեզերվ ստեղծել», -  նշեց նա:

Այվազյանը բացատրեց, որ այսօր հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ եթե հակառակորդը կարողանա ճեղքել առաջնագիծը, ապա դա կարող է մեզ համար աղետալի հետեւանքների հանգեցնել: «Մենք պետք է հասկանանք, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ էլ առկա է, այնպես որ պետք է մտածել նախազգուշական հարված հասցնելու մասին, եթե նման անհրաժեշտություն լինի», - հավելեց նա:

Փորձագետը համոզված է, որ նման գործողությունները միջազգային հանրության կողմից  նպատակահարմար կընկալվեն, հաշվի առնելով ապրիլի 2016-ի իրադարձությունները: «Այդ ժամանակ էլ Ադրբեջանը փորձեց ճեղքել առաջնագիծը, եւ եթե դա նրանց հաջողվեր, կշարունակեին ներթափանցել», - ասաց Արմեն Այվազյանը:

Նա ընդգծեց, որ հայկական կողմի զիջումների մասին բոլոր խոսակցությունները կարող են վատ հետեւանքներ ունենալ, քանի որ Ադրբեջանը երբեք չի բավարարվի միայն Ղարաբաղի հարցի լուծմամբ:

«Եթե ղարաբաղյան խնդիրը երկարաժամկետ հեռանկարում լուծվի Բաքվի օգտին, ապա նրանք Հայաստանի դեմ ռազմական գործողությունների կդիմեն: Դրա մասին է վկայում է Ալիեւի հռետորաբանությունը, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է », - եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր,…
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան
Հասարակության մեջ այս գիտակցումը չկա, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը…
Ադրբեջանի ՊԱԾ-ը Ռաշիդ Բեգլարյանին համարել է «Խոջալուի ցեղասպանության մասնակից»
Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցիները համարել են «Խոջալուի ցեղասպանության» մասնակից...
Հայաստանը 1996-ին գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում. Փաշինյանը ստում է. Լևոն Զուրաբյան
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված…
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ...
Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Թաթոյան
Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ