News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մատակարարները, որոնք նախկինում շահել են Հայաստանի Զինված ուժերին զինվորական հանդերձանքի մատակարարման մրցույթներում, միայն մեկ նպատակ են հետապնդել՝ շահույթ ստանալ, ուստի եւ բանակը ստացել է անորակ հանդերձանք: Հունվարի 17-ին ԱԺ նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի հավակնորդ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետեւել բանակի պահման համար հատկացվող միջոցների արդյունավետ ծախսին, ինչպես նաեւ ամբողջությամբ արմատախիլ անել Զինված ուժերի կոռուպցիոն բաղկացուցիչը: Ընդ որում՝ նա նշեց, որ հիմնական խնդիրը Զինված ուժերի ամրապնդման գործընթացը շարունակելն է, այդ թվում՝ նաեւ զինծառայողների հետ կապված որեւէ դժբախտ պատահար թույլ չտալու ճանապարհով, որոնք վնասում են զինծառայողների մարտական ոգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ