News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե այսօր էլեկտրական շարժիչով ավտոմեքենա չի ներմուծվում եւ չներմուծման պատճառն այն չի, որ ավելացված արժեքի հարկով հարկվում է, այլ ենթակառուցվածքն է բացակայում կամ մատչելի չի կամ մտածելակերպի հարց կա, որ չաշխատող տարբերակ է, դրա համար չի ներմուծվում, ու մենք հիմա ազատում ենք ավելացված արժեքի հարկից չախտորոշելով իրավիճակը, մենք ըստ էության ռիսկ ենք առաջացնում, որ վաղը ունենալու ենք քիչ հարկային եկամուտներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ազատելու նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա, ըստ էության, կառավարության անդամներից միակն էր, որ դեմ էր օրինագծին, եւ երկար քննարկումից հետո երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ձայն տվեց Ջանջուղազյանին, կատակով ասաց. «Վերջին խոսքը, պարոն Ջաջուղազյանին, որպես մեղադրյալ»:

Ջանջուղազյանը նշեց, որ պետք է նաեւ հաշվարկի արվի նաեւ հետագայում այդ ավտոմեքենաների շարժիչների ուտիլիզազցիայի ծախսերի առումով:

Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե ուտիլիզացիայի վրա շատ կենտրոնանանք, պետք է հետ գնանք ձիերով երթեւեկելուն: Ի վերջո, դա տրենդ է, աշխարհը գնում է այդ ճանապարհով, եւ ակնհայտ է, որ 20-3 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրամոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք եւ ձեր ասածի տրամաբանությամբ նույնիսկ թակարդ ենք լարում ներկրողների համար: Ասում ենք՝ էս 2 տարին քանի հարկային արտոնություն կա, ներկրեք, որովհետեւ եթե դա հետո դառնա մտածողության փոփոխություն, մենք 20 տոկոս ԱԱՀ-ն հարկելու ենք եւ ձեր մտահոգությունները փարատվելու են:

Եթե մենք այսօր ունենք 10 էլեկտրամոբիլ եւ 50 հազար դոլարի հարկ ենք գեներացնում, եթե 2 տարվա ընթացքում պետք է հասնենք նրան, որ տարեկան 200 էլեկտրամոբիլ ներկրվի, հետագայում մենք հետ ենք բերելու այն գումարը, որն այսօր կորցնում ենք: Իսկ եթե չի աշխատում, եթե շարունակելու են չբերել, պետք է մտածենք՝ ինչ անենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ եթե չկանգնեցնենք, եւս մեկ ժամ կարող է շարունակվել այս քննարկում եւ դա էլ կարեւոր է, որ մարդիկ տեսնեն, թե սա ինչ հարց է, որ կառավարությունն այսքան երկար քննարկում է:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ  Զեյնալյանը շնորհակալություն հայտնեց Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի քննարկում նախաձեռնելու համար, ինչին կրկին կատակով արձագանքեց Փաշինյանը. «Սա վերջին խոսքից հետո մեղմացուցիչ հանգամանքն էր: Լավ, հարցը դրվում է քվեարկության, գիտենք՝ ով է դեմ: Ուրիշ դեմ ունե՞նք, չունենք, որոշումն ընդունված է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ