News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ եթե անցնող տարիների ընթացքում Մշակույթի նախարարությունը գլխավորել են դիլետանտ եւ ոչ պրեֆեսիոնալ նախարարները, որոնք տապալել են ոլորտը, դա դեռ չի նշանակում, որ պետք է գնալ օպտիմալացման եւ փակել նախարարությունը։

Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Եթե Հայաստանը ունի մրցունակ թիվ մեկ բրենդ՝ մշակույթը, դա բացարձակապես չպիտի պայմանավորել մշակույթի նախարարների հետ, որոնք այս տարիների ընթացքում միայն զբաղված են եղել միայն մահացած հայտնի մտավորականի հոգեհանգստի մենյուն կազմելով»։ 

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ քանի դեռ չկա կառավարության կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, խմբակցությունում դիրքորոշում չեն կարող հայտնել, սակայն շատ լուրջ են պատրաստվում քննարկումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ