News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ որեւէ մեկ ուրիշը չի կարող իրենց մասին որեւէ ձայնագրություն ունենալ։ Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ծառուկյանին ելույթին

«Եթե մեզ ա ասել, ես կարձագանքեմ, մեզ նման բան չի ասել։ Մեր մասին ով, որ «դոկումենտալ» ձայնագրություններ ունի ու չի հրապարակում, ապա քաղաքացիներից է թաքցնում, որը շատ վատ բառերով կարող եմ նկարագրել, թե ինչ է»։

Մեր մասին որեւէ մեկը որեւէ ձայնագրություն չի կարող ունենալ, ավելին ասեմ՝ եթե ինչ-որ մեկը ինչ–որ մեկի մասին ձայնագրություններ ունի, իմացեք, որ դա քրեորեն հետապնդելի արարք է։ «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստկանությանը եւ գլխավոր դատախազին, որ մեր վերաբերյալլ ինչ-որ մեկը ապօրինի տեղեկություն է հավաքում»:

Նշենք, սակայն, որ Ծառուկյանը իր ելույթում մասնավորապես խոսքը ուղղել է Էդմոն Մարուքյանին. «Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ»,–նշել է նա՝ ապա հավելել, որ եթե որեւէ մեկը փորձի վիրավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, ապա դրա պատասխանը կստանա «դոկումենտալ փաստերի տեսքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ