News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ամենատարեց շիմպանզեն այս շաբաթ սատկել է Կոբե քաղաքի կենդանաբանական այգում, որտեղ ապրել է 60 տարուց ավելի: Ջոնի անունով կապիկը շատ տասնամյակներ տեղացիների սիրելին էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օձի կենդանաբանական այգու վարչակազմի տեղեկություններով, որտեղ Ջոնին ապրում էր եւ արդեն 69 տարեկան էր, նա սատկել է բնական պատճառով՝ ծերության հետեւանքով: Նրա մոտ առողջական խնդիրներ էին առաջացել դեռեւս 2017 թվականին: Այդ ժամանակ Ջոնիին տեղավորել էին առանձին վանդակի մեջ, որ մյուս կապիկները նրան չանհանգստացնեն: Շիմպանզեին Ճապոնիա էին բերել 1955 թվականին Աֆրիկայից: Կենդանաբանական այգում անցկացրած տարիների ընթացքում Ջոնին 9 անգամ հայրացել է: Նրա առաջին ձագը ծնվել է 1963 թվականին: Ուշագրավ է, որ նա Ճապոնիայում առաջին շիմպանզեն է, որը ծնվել եւ մեծացել է կենդանաբանական այգու արհեստական միջավայրում:

«Շիմպանզեի կյանքի միջին տեւողությունը կազմում է 40-ից մինչեւ 50 տարի, ուստի Ջոնին շատ երկար, եւ հույս ունենք՝ երջանիկ կյանքով է ապրել»,- նշել են Օձի կենդանաբանական այգուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ