News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ավտոներկրողներն այսօր՝ հունվարի 17-ին, կրկին բողքի ակցիա են սկսել կառավարության շենքի մոտ: Նրանք բողոքում են ՊԵԿ-ի սահմանած կարգավորումների դեմ, ըստ որի վերացվում է ավտոմեքենաների ներկրման դեպքում՝ հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը, նաեւ այն, որ ՊԵԿ-ն սկսել է կիրառել հսկիչ գներ, մինչդեռ մինչեւ Նոր տարի ինվոյսներով եւս հնարավոր էր մեքենա ներկրել, եթե այն «վստահելի» երկրից էր բերված:

Բացի այդ, ավտոներկրողները բողոքում են, որ ավտոմեքենայի նվիրատվությունը եւս պետք է հարկվի, մինչդեռ նախկինում իրենք ներկրվող մեքենաների մի մասը նվիրատվություն էին ձեւակերպում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով: Բացի այդ, տարին պտտվել է, սակայն հսկիչ գները չեն փոխել եւ ստացվում է, որ մեկ տարով հնացած մեքենայի մաքսատուրքը նույնն է լինելու:

Ցուցարարներից մեկը նշեց, որ իրենք ամեն մեքենա ներկրելիս ունենում են 200-400 դոլար եկամուտ, եւ ասենք, 2 մլն դրամ արժեցող մեքենայի համար պահանջում են 20 տոկոս հարկ մուծել, ինչը կազմում է 800 դոլար:

«Թող ասեն՝ ավտոյի գործ եք անում, բերեք ամեն մի ավտոյից 5-10 հազար հարկ մուծեք, քանի հատ ուզում եք՝ բերեք: Թե չէ, ես հիմա վախենում եմ սեփական ավտոս ծախեմ, որովհետեւ վրես ահագին տոկոս ա գալու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ