News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որպեսզի ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը Կառավարության կազմում առանձին նախարարություններ դառնան եւ խորհրդարանի ենթակայության ներքո լինեն, հարկավոր է վերափոխել Սահմանադրությունը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով: Հունվարի 17-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի համար «Իմ քայլը» դաշինքից թեկնածու Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Սակայն, նրա խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա թերեւս, անհրաժեշտություն կա, որ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը բարձրանա, եւ դրանք խորհրդարանի ենթակայության ներքո լինեն: «Խորհրդարանական հանձնաժողովները կարող են վերահսկել եւ լուծել նախկինում չլուծված խնդիրները», - հավելեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ