News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի եւ նրա սպառազինության դիվերսիֆիկացիայի գործընթացը պետք է ընթանա հաշվի առնելով աշխարհի զարգացած բանակների փորձը: Հունվարի 17-ին ԱԺ նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի հավակնորդ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքի պատգամավորը դժգոհեց, որ մինչ օրս հայկական կողմն օգտագործում է ռուսական զենքը, որն ինչ-որ իմաստով նախատեսում է ներգրավում ռուսական ռազմական մտածողության շրջանակի մեջ: «Սակայն մենք չենք կարող խուսափել դիվերսիֆիկացումից, մենք պետք է օգտագործենք համաշխարհային լավագույն փորձը՝ սկսած անօդաչու թռչող սարքերի կառավարումից եւ ավարտած ռոբոտների արտադրությամբ»,- շեշտեց Քոչարյանը:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդօրինակի պաշտպանության համակարգում մարդկային գործոնի նվազեցման արդիական միտումները՝ բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման եւ հնարավոր մարդկային զոհերի կրճատման նպատակով: «Իհարկե, սա ապագայի հարց է, բայց այսօր մենք պետք է ուժեղացնենք ճակատի գիծը, մեր սպառազինությունն արդյունավետորեն օգտագործենք, որում ռուսական զենքի տեսակարար կշիռը բավականին բարձր է: Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնենք՝ դրա հետ միաժամանակ բաց չթողնելով այլ երկրների լավագույն փորձն օգտագործելու հնարավորությունը»,- ասաց նա:

Ընդ որում՝ Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ինքը՝ Ռուսաստանը շատ բան է ընդօրինակել ՆԱՏՕ-ի փորձից, եւ այսօրվա դրությամբ ռուսական բանակը ակտիվ զարգացման փուլում է, ինչի մասին են վկայում սպառազինություն ընդունած նոր տեխնիկական միջոցները: Այս համատեքստում պատգամավորը կարեւորեց նաեւ Հայաստանի պաշտապանական գերատեսչությունում ռազմական գիտության ձեռքբերումների օգտագործումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ