News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին Վերաքննիչ քրեկան դատարանում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք ինքը ժամանակին ճնշում գործադրել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։ «Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում»,–հայտարարել էր նա։

Նշենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստին հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես հայտարարությամբ հանդես եկա , ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին ։ Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները եւ՛ դատախազությունում, եւ՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառ ության, օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի , որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա եւ բոլորս իմանանք ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»,–ասաց նա։

 Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից արդյոք որեւէ հրահանգ ստացե՞լ է Մարտի մեկի գործի հետ կապված, Գեւորգյանը պատասխանեց.

«Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել , ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում , որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ  գործի հետ կապված նյութերից»,– ասաց նա՝ լրագրողներին հորդորելով համբերել։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ