News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ափսոսանք են հայտնել Ադրբեջանում այլախոհության ճնշման կապակցությամբ: Այս մասին ասվում է հունվարի 17-ին Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած բանաձեւում:

Եվրախորհրդարանի  անդամները ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի անհապաղ եւ անվերապահ ազատ արձակման կոչ են անում, որը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանության խոշտանգումների մասին բարձրաձայնելու եւ պաշտոնյաների քննադատության համար՝ բացահայտելով նրանց անբացատրելի հարստությունը:

Եվրոպական խորհրդարանը պահանջում է վերջ դնել Ադրբեջանում այլախոհության խիստ ճնշմանը եւ կոչ անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Պատգամավորները Ադրբեջանին հիշեցնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող պարտավորությունների մասին եւ երկրի իշխանություններին կոչ  անում հարգել եւ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

533 կողմ, 28 դեմ եւ 36 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւը վերահաստատում է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվող նոր համաձայնագրի կարեւորությունը` ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգումը պետք է պայմանագրի հիմքում լինեն:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը ուշադիր հետեւելու է բանակցությունների ընթացքում երկրում տիրող իրավիճակին, նախքան պայմանագրի համար իր համաձայնություն տալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ