News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին Brexit-ի հարցով նոր պայմաններով կքվեարկի: Հունվարի 21-ին Կառավարությունը մերժվածի փոխարեն մեկ այլ ծրագիր կներկայացնի: Այս մասին հայտնել է Համայքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը չորեքշաբթի երեկոյան խուսափել էր անվստահության քվեից՝ ձայների փոքր առավելությամբ, հայտարարել էր, որ կառավարությունը բրեքսիտի համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի համար հունվարի 21-ին ծրագիր կներկայացնի: Մեկ օր առաջ բրիտանացի խորհրդարանականները մերժել էին վարչապետի կողմից ներկայացրած բրեքսիտի համաձայնագրիրը: Համաձայնագրին կողմ էր արտահայտվել 202 խորհրդարանական, դեմ՝ 432-ը:

«Բրեքսիտի վերաբերյալ կառավարության հաջորդական քայլերի մասին օրինագիծը կներկայացվի հունվարի 21-ին: Օրինագծի վերաբերյալ բանավեճերը կշարունակվեն ամբողջ օրը եւ պալատի համաձայնության դեպքում քվեարկությունը տեղի կունենա հունվարի 29-ին», - հինգշաբթի խորհրդարանում ելութի ժամանակ ասել է Լիդսը:

«Բ ծրագրի» բովանդակության մասին ներկա պահին ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ խորհրադկցություններ է անցկացնում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Բրիտանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դիմել էին Մեյին՝ բրեքսիտի վերաբերյալ դիրքորոշումը մեղմացնելու խնդրանքով, սակայն կառավարության ղեկավարը նշել էր, որ Բրիտանիան մարտի վերջում դուրս կգա Եվրամիությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ