News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 17-ին Ազգային ժողովում իր ելույթում պատասխանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությանը՝ գործող իշխանության հասցեին:

Ըստ նրա, իրավունքների պաշտպանության համատեքստում Մարուքյանի արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: «Ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչպես նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական ​​իշխանությունների հստակ բաժանման համատեքստում», - ասել է Մակունցը:

Անդրադառնալով Facebook սոցիալական ցանցի միջոցով որոշ քաղաքացիների կողմից հնչող սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանի հայտարարություններին՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այդ գրառումները ոչ մեկի չեն վախեցնում: «Հուսով եմ, որ ձեր մեկնաբանությունները չեն նշանակում, որ մենք պետք է սահմանափակենք խոսքի ազատությունը սոցիալական հարթակներում եւ այլ ոլորտներում՝ հաշվի առնելով վերը նշված մեղադրանքները», - ասել է «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարը՝ փաստացի արդարացնելով փաստաբան Մանվել Գրիգորյանի դեմ անօրինական գործողությունները:

Հիշեցնենք, որ իր ելույթում «Լուսավոր Հայաստանյան» կուսակցության ղեկավարն անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, մասնավորապես`փաստաբանի նկատմամբ ոտնձգությանը, որը վերջին ամիսներին լայն թափ է ստացել եւ հասարակության մեջ երկիմաստ վերաբերմունք առաջացրել: «Ես չեմ կարող հանգիստ նայել այս ամենին: Փաստաբանը ցանկանում է ներկա գտնվել դատարանում իր պաշտպանյալի պաշտպանությանը, իսկ կողքը բողոքի ակցիա է ընթանում, որը թույլ չի տալիս նրան կատարել իր մասնագիտական ​​պարտականությունները: Ոստիկաններն էլ կանգնած են շարքով, հանգիստ նայում են, սպասում, որ ինչ-որ մեկը թքի այդ փաստաբանի վրա, նոր միջամտեն եւ ասեն՝ լավ, գոնե քիչ թքեք նրա վրա: Ժողովու՛րդ, էս ու՞ր ենք հասել: Նույնիսկ Արդարադատության նախարարությունը սրան որեւէ կերպ չի արձագանքում», - դժգոհել էր Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ