News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ՀՀ գործող իշխանությունների հետ որեւէ քննարկում չի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց նախկին պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր կառավարությանը «ոչ» ասելու առիթ ունեցե՞լ է։

Անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած այն մտքին, թե  իր անվան հետ կապված վերջին ամիսներին տարածված «լեգենդների» պատճառներից մեկն այն է, որ ինքը երկար տարիներ պետական համակարգում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելով, հաճախ ասել է «ոչ», Գեւորգյանը պատասխանեց.

«Այո, ես ոչ եմ ասել համայնքների ղեկավարներին, որոնք եկել են տարբեր առաջարկություններով, ես ոչ եմ ասել տարբեր պաշտոնյաների, որոնք ցանկացել են այս կամ այն ծրագիրն իրականացնել։ Սակայն նմանատիպ գործնական քննարկումներ կամ այլ քննարկումներ այսօրվա գործող կառավարության հետ չեմ ունեցել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման եւ սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ