News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով վկա, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը գործով տուժող Մամիկոն Բագրատունու ազգականն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Արամ Վարդանյանի գործով հերթական դատարան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի հայրը՝ գործով վկա Սուրեն Զոհրաբյանը։

 Նա նշեց, որ Արամ Վարդանյանը հեռախոսով զանգահարել է Լուիզա Ղամբարյանին՝ ճշտելու նրա առնչությունը Բագրատանու հետ։

Զոհրաբյանը հերքեց այն տեղեկություններո, թե իր որդին ժամանակին իր դեմ հաղորդում է ներկայացրել իրավապահներին։

Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առեւանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաեւ Գարեգին Իսկանդարյանը։

Նա  մեղադրվում է Բագրատունու առեւանգման մեջ։

Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ