News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայում դադարեցնում են 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների թողարկումը, գրում է Turizm-ը` վկայակոչելով Numis Mag-ին:

17 տարի անց 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների թողարկումը պաշտոնապես կդադարեցվի հունվարի 27-ին: Որոշումը կայացրել է Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) դեռեւս 2016 թ. մայիսին: Ինչպես հաղորդվում  է, եվրոյի խոշորագույն անվանական արժեքով թղթադրամի թողարկումը կդադարեցնեն Եվրոպայի 19 խոշոր բանկերից 17-ը: Եվրամիության ամենամեծ արժեթուղթը  կլինի 200 եվրոյի թղթադրամը:

Մնացած երկրները, որոնք կշարունակեն 500 եվրո տպել, Գերմանիան եւ Ավստրիան են: Ճիշտ է, այն կշարունակվի մինչեւ 2019թ. ապրիլի 26-ը: Հարցն այն է, որ այդ երկրները դեռեւս կողմ են հանդես գալիս կանխիկ վճարումներին, որոնք կազմում են գործարքների 80-ից 85 տոկոսը: Հենց Գերմանիան էր, որ ժամանակին հանդես եկավ նման արժեթուղթ ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է փոխարիներ գրեթե համարժեք թղթադրամ 1000 գերմանական մարկին:

500-եվրոյի թղթադրամի արտադրությունից դուրս գալու հիմնական պատճառ է մատնանշվում  դրա լայնածավալ օգտագործումը ապօրինկանխիկ դրամական գործարքների, ինչպես նաեւ քրեական տիպի գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ