News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես լսել եմ Հրանտ Մարգարյանի ելույթը, որտեղ խոսվեց նաեւ ինչ-որ պայմանավորվածությունների մասին. կարող եմ ասել, որ որեւէ պայմանավորվածություն փակ դռների հետեւում չի եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե «նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ է առել այս շարժումը»:

«Պարոն Մարգարյանն իր խոսքում շատ հմտորեն բաց էր թողնում իրենց գործելաոճը կապված օրինակ հոկտեմբերի 2-ին, երբ իրենք ՀՀԿ-ի հետ մեկտեղ խախտեցին իրենց կողմից նշված այդ «պայմանավորվածությունը»: Խախտեցին նաեւ իրենք քվեարկության չգալով, ընտրական օրենսգրքի տապալումով: Մենք եւ ես վստահ եմ, որ մեր շատ գործընկերներ չէին հասկանում՝ իրենք կողմ են քվեարկել, թե դեմ են քվեարկելու, քանի որ խոսում էին դեմ, բայց քվեարկում էին կողմ կամ հակառակը»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա ողջունեց Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, որ չի առաջադրվելու ՀՅԴ բյուրոյի ընտրություններում. «Որովհետեւ ամենեւին չեմ ուզում նույնացնել մեր երկրի համար ՀՅԴ-ի պես հին ու կարեւոր կուսակցության հետ»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ գնահատականը ոչ թե Հրանտ Մարգարյանն է տալիս, այլ ընտրողը. «Եվ ընտրողը իր գնահատականը տվեց թե մեզ, թե իրենց: Բայց կրկնեմ՝ չեմ ուզում անձերին նույնացնել ՀՅԴ-ի պես կուսակցության հետ: ՀՅԴ-ն շատ կարեւոր ու պետքական կուսակցություն է Հայաստանի համար

Նա անդրադարձավ նաեւ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե «հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին եւ ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»:

«Նախ, տուն ուղարկելուց առաջ թող իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին խոսեն»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ