News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր, այլ անուղղակիորեն արտահայտում էր այսօրվա իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, բնշել է.

«Իրանի «ավտորիտար» լինելու մասին իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը բավական նյարդային արձագանք ստացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու Իրանի նշանակությունն ու կարեւորությունը Հայաստանի համար, ինչը՝ ցավոք սրտի, չի արտահայտվում նոր իշխանությունների Իրանական քաղաքականության, կամ՝ ավելի ճիշտ, դրա բացակայության մեջ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարեւոր այս բարեկամին ու գործընկերոջը։

Իսկ եթե սրան հավելենք նաեւ Փաշինյանի «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ