News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կալանավորվել եւ երկրից արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհի Անս Բուրսման։ Het Financieele Dagblad թերթի թղթակցուհին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան ինքնաթիռով վերադարձել է Նիդերլանդներ՝ տեղեկացնում է DW-ն։

2017թ․ սկզբից Բուրսման աշխատում էր Թուրքիայում՝ որպես նիդեռլանդական Het Financieele Dagblad եւ մի շարք այլ թերթերի թղթակից։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է հունվարի 16-ին՝ միգրացիոն հաստատությունում, որտեղ լրագրողուհին գնացել էր երկարաձգելու Թուրքիայում մնալու թույլտվությունը՝ գրում է Het Financieele Dagblad-ը։ Վերջերս Բուրսման 2019թ․ համար թուրքական մամուլի քարտ է ստացել, որը անհրաժեշտ է ժամկետի երկարաձգման համար։

Լրագրողուհուն բացատրել են, որ արտաքսումը հիմնավորվում է «անվտանգության հետ կապված» պատճառներով։ Ընդ որում, արտաքսման պաշտոնական բացատրություն չի տրվել՝ հայտնում է AFP-ն։

Անկարայի եւ Հաագայի հարաբերությունները վատացել էին 2017թ․ մարտին, երբ նիդերլանդական իշխանությունները երկրից վտարել էին Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Կայուին, ով պատրաստվում էր Նիդերլանդներում ապրող թուրքերին քարոզել, որ հանրաքվեում քվեարկեն նախագահական հանրապետության անցնելու եւ Էրդողանի իրավասություններն ընդլայնելու օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ