News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ ինքն այլեւս բավական ժամանակ է իշխանություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում իր հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին ի պատասխան իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իմացեք, որ այո, ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որ Ալեն Սիմոնյանն ասում է` էդ մեզ եք ասում, այո՛, ձեզ ենք ասում, որովհետեւ դուք եք թիվ մեկ պատասխանատուն»,-նշեց նա:

Մարուքյանը նկատեց, որ ինքը հասկանում է, որ խմբակցության անդամներից շատերը տարբեր ճանապարհ են անցել, ընդդիմություն են եղել, ակտիվիստ, լրագրող, բայց արդեն  իշխանություն են դարձել. «Ամբողջական զգացումը չկա, որ իշխանություն ես ու պատասխանատու ես, որ որեւէ մեկը փնթի գործ է քննել»:

Նա անդրադարձավ Նիկոլայ Բաղդասարյանի ելույթին՝ նշելով. «Իշխանական պատգամավորը այստեղից պաշտպանում է անկախ նախաքննական մարմնին,  դուք ի՞նչ գործ ունեք, որ պաշտպանում եք, այդ ձեր գո՞րծն է: Փաստաբանը որ լավ գիտի` ՄԻԵԴ-ի կողմից արագ կոմունիկացիան ինչ է նշանակում, ասում է, հանգամանքների մասին: Ես ասում եմ գործ է կոմունիկացրել, սա պրոբլեմ է, ինդիակտոր լույսը վառվում է արդեն»:

Մարուքյանը ընդգծեց, որ իրենք ԱԺ-ում են, որպեսզի լինեն հակակշիռ եւ փոխզսպող ընդդիմություն. «Փոխանակ շնորհակալ լինեք, այդ առողջությանը ուղղված ելույթներ են հնչում, դուք ասում եք` մի արեք այդպես: Չաշխատե՞նք, չբարձրաձայնե՞նք, ի՞նչ եք ուզում, որ անենք, ուզում եք ձեզ գովե՞նք»,-հարցրեց նա:

Ինչ վերաբերում է փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու դեմ բողոքին, ապա Մարուքյանը նշեց, որ ինքը նկատի չունի, որ վերահսկեն դատարաններին, այլ ընդամենը ապահովեն այդ մարդկանց նորմալ մասնակցությունը տարբեր քրեական գործերով, որովհետեւ պրոցեսն, ըստ նրա` վտանգված է: «Սա էլ եմ ձեր համար ասում որպես իշխանություն»,-նշեց նա:

Տպել
Ամենաշատ