News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը հնարավոր ամեն ինչ պետք է անի, որպեսզի բնական գազի մատակարարման հարցում այլընտրանքային լուծում գտնի:  Հունվարի 17-ին ԱԺ նիստում Տարածաշրջանային հարցերով եւ եվրասիական ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այս պաշտոնի հավակնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար սահմանին ռուսական գազի թանկացման հետ կապված վերջին իրադարձությունների ֆոնին կարեւոր է, որ բնական գազի մատակարարման հարցում Իրանի հետ համագործակցությունը չսահմանափակվի միայն բարտերային գործարքով՝ գազի փոխանակում էլեկտրաէներգիայով, այլ ուղղվի այլընտրանքային ուղիներ գտնելուն:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի ներքին շուկայի համար Ռուսաստանը բնական գազի միակ մատակարարն է: Երկիր կապույտ վառելիք է մատակարարվում նաեւ Իրանից, բայց Հայաստանի տարածքում գազը վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է Իրան արտահանելու համար՝ ելնելով 1 խոր. մետր գազի դիմաց 3 կՎտժ հաշվարկով:

«Հայաստանին այս գործարքը բավականին ձեռնտու է»,- ասաց Մելքումյանը՝ շեշտելով, որ վերջին 3 ամիսներին Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը հասել է 515–520 մլն խոր.մետրի, եւ եթե Հայաստանը կարողանա Իրանից ստացվող գազի ծավալը եռապատկել՝ հաղթահարելով 1-1,5 մլրդ խոր.մետր նիշը, ապա այդ ժամանակ իր էներգետիկ համակարգում կհասնի լուրջ դրական հաշվեկշռի:

Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ արդեն 4 տարի է կառուցվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, սակայն օրենսդրական բազա է պետք կրկնակի հարկումը բացառելու համար, ինչը տորպեդահարում է շինարարական աշխատանքների ավարտը:

Նշենք, որ դեկտեմբերի վերջին «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար սահմանին ռուսական գազի գնի վերանայման մասին, եւ հազար խոր.մետր գազի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն Հայաստանը ստիպված կլինի վճարել 165 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ