News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկար ժամանակ իշխանության կողմից  թեւածում է ձեւակերպում, որ մենք մամուլին չենք վերահսկում ու չենք վերահսկելու. իսկ ի՞նչ լծակ ունեք վերահսկելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում իր հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին դիմելով իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ավելին ասեմ, դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցներին եւ մենք նրա համար ենք, որ չկարողանաք, եթե կունենաք նման ցանկություն: Դուք չեք կարող ոչ մի լրատվամիջոցի կոնտրոլի տակ վերցնել, սա միշտ իմացեք, հոգեբանական բան կա սրա մեջ, իբրեւ լավություն է անում, կա, բայց չի ասում, լավություն էդ մասով մի արեք, լավություն արեք տնտեսությունը զարգացնեք, ինչքան կոնոպկա կա այդ մասով, կողմ կքվեարկենք, այդ առումով որեւէ խնդիր չունենք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ