Կրասնոդարի կայազորային դատարանի դատավոր Արսեն Կրիկորովը Դատավորների բարձրագույն որակավորման կոլլեգիա հրաժարականի դիմում է ներկայացրել: Որոշումը նա ընդունել է հետիոտնի անցումում 18-ամյա ուսանողուհի Վիկտորիա Զվերեւային վրաերթի ենթարկելուց հետո, գրում է Esquire-ը:
Վթարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում Տուրգենեւի եւ Ստախանովսկայա փողոցների հատման վայրում: Արդյունքում աղջիկը ջլրերի պատռվածքով եւ հոդախախտով հիվանդանոց է տեղափոխվել:
Վթարի մասին լուրը տարածվել է հունվարին՝ սոցցանցերում դեպքի վայրից տեսանյութի հրապարակումից հետո:
Տուժածը պատմել է, որ Կրիկորովը դուրս է եկել մեքենայից եւ փորձել է բարձրացնել իրեն՝ ասելով. «Ի՞նչ ես կրկես սարքում: Արի փող տամ ու բաժանվենք»:
Այնուհետ դատավորը փորձել է թաքնվել, բայց մյուս վարորդները փակել են նրա ճանապարհը:
Աղջկա խոսքով՝ ժամանած ոստիկանները չեն ձերբակալել դատավորին եւ չեն ստուգել նրա հարբածությունը, քանի որ նա «անձեռնմխելի անձ է»:
Վկաներից մեկը պնդում է, որ դատավորը հարբած էր: Լրագորղների հետ զրույցում Կիրկորովը հերքել է այդ.
«Ես հարբած չէի, ես էմոցիոնալ վիճակում էի, ինձ համար կատարվածը շոկ էր»:
Տուժածի մայրը՝ Մարինա Զվերեւան պնդում է, որ Կիրկորովը նրան «պատերազմ» է խոստանում, եթե նա չդադարի բողոքել:
Նա նաեւ պատմել է, որ սոցցանցերում նրա դստերը սպառնալիքներ են գրում: Օրինակ աղջկան խոստանում են «երկրորդ Շուրիգինա» դարձնել:
Բացի այդ նրա խոսքով դատավորը դեպքի ականատեսին՝ Սիրիայից փախստականին, սպառնում է արտաքսել:
Կրասնոդարի կայազորային դատարանում հաստատել են, որ Կրիկորովը վթարի մասնակից է եղել: Նրա նկատմամբ ծառայողական ստուգում են իրականացնում՝ նրա գործողություններում կարգապահական զանցանքի հաստատման համար: