News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ  դատարանի շենքի դիմաց  հաշտության ձեռքսեղմումով ողջունեցին  պաշտպան Արսեն Մկրտչյանին եւ ուղեկցեցին մինչեւ իր ավտոմեքենան:

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք փաստաբանի դեմ ոչինչ չունեն եւ  գիտեն, որ Մանվել Գրիգորյանն  իրավունք ունի դատապաշտպան ունենալու, եւ իրենց ակցիան ուղղված  չէ փաստաբանի  դեմ:

Նշենք, որ  քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Մանվել  Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը:

Արսեն Մկրտչյանը  տեղեկացրեց, որ երկրորդ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին, եւ դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ այսօր  Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ ակցիա իրականացնողները սակավաթիվ  էին: Նրանք ասացին, որ  հետեւել  են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին  եւ չեն պատրաստվում  ճանապարհ  փակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ